Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
17.10.2017 | 01:24

...թե Կարապետյանների կոնգլոմերատն անում է ամեն ինչ վարչապետի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները մինչև տարեվերջ ապահովելու համար, ինչը տեխնիկապես գրեթե անհնար է, քանի որ մինչև տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս: Այնուհանդերձ, օրերս Մոսկվա վերադարձած Սամվել Կարապետյանը ռուսաստանաբնակ հայ գործարարներից մի քանիսի մասնակցությամբ հավաք է անցկացրել և ասել, որ կաշվից դուրս գալով էլ պետք է կարողանան ապահովել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները:

Ի դեպ, շատերին է տարակուսանք պատճառել, թե ինչ հեռուն գնացող նպատակներով էր Սերժ Սարգսյանը Ջերմուկում, և ինչու ջերմուկյան քսան միլիոնի «մասին» հայտարարեց հենց ինքը, ոչ թե տարին փակող վարչապետը։ «Շատ պարզ է ամեն բան,- ասացին մեզ հետ մասնավոր զրույցում,- Սերժ Սարգսյանի վաղուցվա երազանքն է Ջերմուկը դարձնել Բադեն-Բադեն, և Ջերմուկն այդ հնարավորություններն ունի»:

Դիտվել է՝ 15786

Մեկնաբանություններ